Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում վերջին անգամ ուղիղ քվեարկությամբ նախագահ կընտրեն


Քվեարկություն Թբիլիսիում, արխիվ
Քվեարկություն Թբիլիսիում, արխիվ

Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում առնվազն 25 թեկնածու է առաջադրվել: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ավարտել է գրանցման փուլը, առաջադրվածները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև հոկտեմբերի 16-ը:

Մրցապայրարի առաջատարներն են համարվում նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանքը» և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների՝ «Ազգային շարժում» կուսկացության թեկնածու, նույնպես նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանը վերջին անգամ է երկրի նախագահին ընտրելու ուղիղ, համապետական քվեարկութամբ: Սահմանադրության՝ մարտին ընդունված փոփոխություններով, արդեն 2024 թվականին քվեարկությունը կայանալու է 300 հոգանոց ընտրական կոլեգիայում, որի կազմում ընդգրկված են լինելու խորհրդարանի 150 պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG