Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը


Ժամը 14-ի դրությամբ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Երևանի ավագանու ընտրություններին 848 հազար 343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 201 հազար 268 երևանցի կամ ընտրողների 23.72 տոկոսը։

Առավոտյան ժամը 8-ին բացվել է ընտրական 475 ընտրատեղամաս։ Քվեարկության արդյունքների մասին առաջին տեղեկություններն, ըստ օրենքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակվի կեսգիշերից հետո։

Երևանի ավագանիում կհայտնվեն այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք համապատասխանաբար կստանան կուսակցությունների դեպքում 6 տոկոս, դաշինքների դեպքում 8 տոկոս ձայն։ Ավագանին պետք է ձևավորվի առնվազն երեք ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է երկու ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG