Մատչելիության հղումներ

Մոսկվան շարունակում է Իսրայելին մեղադրել ռուսական ինքնաթիռի խոցման համար


Պաշտոնական Մոսկվան շարունակում է Իսրայելին մեղադրել շաբաթասկզին Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման համար: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այսօր կրկին պնդել է, թե իսրայելցի զինվորականները, որոնք այդ օրը հատուկ գործողություն են իրականացրել Լաթաքիայում, միտումնավոր խախտել են թռիքչների մասին պայմանավորվածություները և ժամանակին չեն զգուշացրել իրենց քայլերի մասին: Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստանում է առաջիկայում հրապարակել պատասխան հայտարարություն:

Ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 14 մարդ, օրեր խոցվել էր Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատել էր, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG