Մատչելիության հղումներ

Այս ընտրությունները կարևոր են ՀՀ ապագա քաղաքական համակարգի ձևավորման տեսանկյունից. Շահգելդյան


Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը քվեարկեց Երևանի 9/17 ընտրատեղամասում։

«Ազատության» հետ զրույցում Շահգելդյանն ասաց՝ ակնկալիքները դրական են. ակնկալում են լինել ավագանու երեք կուսակցություններից մեկը։

«Այս ընտրությունները շատ կարևոր ընտրություններ են, որովհետև սրանք, ըստ էության, հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են։ Մենք աջակցել ենք հեղափոխությանը և աջակցելու ենք, որովհետև կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանում ժողովրդավարության կայացումն է, և այս ընտրությունները, որոնք պետք է անցնեն առանց ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների կիրառման, առանց կեղծիքների, կարևոր են Հայաստանում ապագա քաղաքական համակարգի ձևավորման տեսանկյունից, իրական ժողովրդավարության կայացման տեսանկյունից՝ սա առաջին հատվածն է: Երկրորդը՝ շատ դրական ակնկալիքներ ունեմ. ըստ օրենքի նվազագույնը երեք կուսակցություն պետք է լինի ավագանիում, որպեսզի ավագանին կարողանա աշխատել, և մենք ակնկալում ենք լինել այդ երեք կուսակցություններից մեկը», - ասաց Շահգելդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG