Մատչելիության հղումներ

Roscosmos-ը չի հրաժարվում NASA-ի հետ համագործակցությունից


Դմիտրի Ռոգոզինը, արխիվ:
Դմիտրի Ռոգոզինը, արխիվ:

Ռուսաստանի տիեզերական գործակալությունը (Roscosmos) հայտարարել է, որ չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ Լուսնի ուղեծրում տիեզերակայան կառուցելու ծրագրից:

Այդ մասին հյատարարել է Roscosmos-ի մամլո քարտուղար Վլադիմիր Ուստիմենկոն: Նա այդպես արձագանքել է ռուսական մամուլում հրապարակված տեղեկություններին, որոնց համաձայն, Roscosmos-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը դժգոհույուն է հայտնել ամերիկացիների հետ համագործակցության ձևաչափի վերաբերյալ:

Ռուսաստանն անցյալ տարի համաձայնել է ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հետ համատեղ ջանքերով ստեղծել Deep Space Gateway կայանը, որի կուղարկվի Երկիր մոլորակի արբանյակի ուղեծիր և հետագայում կծառայի իբրև մեկնարկային կայան տիեզերական ապագա ուղևորությունների համար:

Roscosmos-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, թե «Ռուսաստանը չի ցանկանում այդ նախագծում երկրորդ ջութակի դերը կատարել»:

Ռոգոզինի համոզմամբ, Ռուսաստանը պետք է իր սեփական տիեզերակայանը ստեղծի Լուսնի ուղեծրում:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն էապես սրվել են 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու, Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին սատարելու և 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG