Մատչելիության հղումներ

Միքայել Մանուկյան․ Քարոզարշավը քաղաքականացվեց


Երևանի ավագանու ընտրություններում Դաշնակցության նախընտրական ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի կարծիքով՝ քարոզարշավը քաղաքականացվեց, ինչի պատճառով հավասար մրցակցություն տեղի չունեցավ։

«Քիչ խոսվեց ծրագրերի մասին ավելի շատ փորձ արվեց ժողովրդային շարժումը վերագրել մեկ ուժի, և քաղաքի ընտրություններից դուրս խնդիրներ դրվեցին հետագայի համար: Մեր ծրագիրն ավելի շուտ մարդակենտրոն ծրագիր է, ամեն ինչ իրոք մարդու համար է: Մենք էդպես էլ մտածում ենք․ լավ կանաչապատում, լավ աղբահանություն ասելով՝ առաջին հերթին պետք է նկատի ունենանք մարդու բարեկեցությունը: Մարդը պիտի երջանիկ և լավ ապրի Երևան քաղաքում»:

Քաղաքապետի թեկնածուն այս ընտրություններում իր հաղթանակի շանսերը բարձր է գնահատում. - «Իսկ ինչո՞ւ բարձր չպիտի գնահատեմ։ Երկրում իրավիճակ է փոխվել, և բարձրացել է մարդկանց մտածելակերպը, հոգեվիճակը և հույս ունեմ, որ քաղաքացիները քվեարկելու են իրենց խղճի մտոք»։

Հարցին, թե արդյոք Դաշնակցությունը քննարկումներ ունեցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ, Մանուկյանն փոխանցեց, որ դեռևս օրակարգում նման հարց չկա:

Ի դեպ, այսօր Նոր Նորք վարչական շրջանում Դաշնակցությունը Անկախության տոնի առթիվ կազմակերպել էր տոնախմբություն, որի ընթացքում քաղաքացիների համար խորովածի հյուրասիրություն կազմակերպվեց։

Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը «Ազատությանն» ասաց, որ միջոցառումը Դաշնակցությունն է կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG