Մատչելիության հղումներ

Գոթեմյոլլերը Թբիլիսիում վերահաստատեց՝ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ


Վրաստան - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Թբիլիսիում, 21-ը սեպտեմբերի, 2018թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքը Աբխազիայից և Հարավային Օսիայից: Այդ մասին Ռոուզ Գոթեմյոլլերը հայտարարել է Թբիլիսիում:

«ՆԱՏՕ-ն հավատարիմ է 2008 թվականի բուխարեստյան գագաթնաժողովի իր հայտարարությանը, որ Վրաստանը պետք է դառնա դաշինքի անդամ», - ասել է Գոթեմյոլլերը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է Վրաստանի անդամակցության նախապատրաստությունը:

Նրա խոսքով՝ ռազմական դաշինքը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Կոչ ենք առնում Ռուսաստանին դուրս բերել զորքը Աբխազիայից և Հարավային Օսիայից: Մենք նաև մտահոգված ենք Ռուսաստանի ռազմական ակտիվությամբ Սև ծովի տարածաշրջանում», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG