Մատչելիության հղումներ

Երախտագիտության մեդալ՝ «Սմիթսոնյան» հաստատության քարտուղարին և «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրենին


ԱՄՆ - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցում է «Ֆոլքլայֆ» փառատոնի բացմանը, 28-ը հունիսի, 2018թ․
ԱՄՆ - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցում է «Ֆոլքլայֆ» փառատոնի բացմանը, 28-ը հունիսի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ԱՄՆ «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար Դեյվիդ Սքորթոնին և նույն հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլիին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին՝ հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Արմեն Սարգսյանը հունիսին Վաշինգտոնում մասնակցել է «Ֆոլքլայֆ» փառատոնի բացմանը: Հեղինակավոր փառատոնի շրջանակում ներկայացվել են նաև հայկական մշակույթն ու ավանդույթները:

Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը ներկայացվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվող այս փառատոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG