Մատչելիության հղումներ

ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում


ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երեք տարով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգելու մասին:

Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG