Մատչելիության հղումներ

Թրամփը ՄԱԿ-ում կխոսի Իրանի, Սկրիպալների թունավորման, քիմիական զենքի և Հյուսիսային Կորեայի մասին․ Հեյլի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում նախատեսված ելույթում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կխոսի Իրանի, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների թունավորման դեպքի, քիմիական զենքի և Հյուսիսային Կորեայի մասին, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:

«Ժամանակն է, որ մենք ունենանք իրական քննարկում [Իրանի վերաբերյալ], և դա հենց այն է, ինչ դուք կտեսնեք, երբ նախագահը կնախագահի Անվտանգության խորհուրդը», - Fox News- ին երեկ ասել է Նիկի Հեյլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG