Մատչելիության հղումներ

WADA-ն չեղյալ հայտարարեց Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները


Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, այսօր ձայների մեծամասնությամբ որոշել է վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, չնայած 13 երկրների, այդ թվում, Միացյալ Նահանգների, Կանադայի ու մեծ Բրիտանիայի հակադոպինգային կառույցների ընդդիմությանը:

WADA-ի նախագահը, միաժամանակ, զգուշացրել է, որ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը կարող է կրկին զրկվել արտոնագրից, եթե մինչև այս տարեվերջ միջազգային փորձագետներին հնարավորություն չտա՝ տվյալներ ստանալ խթանիչների նմուշներն ուսումնասիրող մոսկովյան լաբորատորիայից:

Մարզական միջազգային այս կառույցը Ռուսաստանի դեմ սահմանափակումներ էր մտցրել երեք տարի առաջ, երբ պարզվել էր, որ 2014 թվականին Սոչիում անցկացված օլիմպական խաղերում ռուս մարզիկները զանգվածաբար խթանիչներ են օգտագործել, ինչը հովանավորվել և վերահսկվել է պետական մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG