Մատչելիության հղումներ

ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այց կկատարի Շվեյցարիա


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, ՇՀ փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաև Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության հարցերով գրասենյակ:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գևորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը և Շիրակ Թորոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG