Մատչելիության հղումներ

Պուտինը անձամբ է փորձարկել «Կալաշնիկով»-ի նոր դիպուկահար հրացանը


Ռուսաստանի նախագահը որոշել է անձամբ փորձարկել «Կալաշնիկով»-ի նոր մոդելը՝ ՍՎՉ-308 դիպուկահար հրացանը, որն առաջին անգամ ներկայացվել էր անցած տարի՝ «Բանակ-2017» համաժողովում:

Գործի դնելով զինատեսակը մերձմոսկովյան ռազմահայրենասիրական խոշոր համալիրում՝ «Պատրիոտ» այգում, Վլադիմիր Վլադիմիրովիչը կրակ է բացել 600 մետր հեռավորությունից՝ խոցելով հինգ թիրախներից երեքը:

Ավելի ուշ Պուտինը տեղում ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ է անցկացրել՝ քննարկելով նոր զինատեսակների մշակման հնարավորությունները:

«Մենք արդեն սկսել ենք իրագործել այս ուղղությամբ հաստատված ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2027 թվականը: Այդ փաստաթղթում հաշվի են առնված համաշխարհային զարգացումները, ինչպես նաև Սիրիայում ռուսական զենքի օգտագործման փորձը: Ծրագրի ավարտին ռուսական բանակը կստանա նոր տեխնիկա, զինատեսակների նորագույն մոդելներ, որոնք մարտավարա-տեխնիկական չափանիշներով կգերազանցեն արտասահմանյան անալոգները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ըստ Պուտինի, մոտ ապագայում ռուսաստանյան զինված ուժերը կստանան նոր՝ «Սարմատ» հրթիռային համակարգեր, Սու-57-ի հինգերորդ սերնդի կործանիչներ ու С-500 զենիթահրթիռային համակարգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG