Միացյալ Նահանգները հերթական անգամ Իրանին անվանել է աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավոր պետություն՝ մեղադրելով հակամարտություններ հրահրելու և Մերձավոր Արևելքում կառավարություններ թուլացնելու մեջ:
Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած գլոբալ ահաբեկչության վերաբերյալ ամենամյա հետազոտության համաձայն՝ Իրանը և նրա դաշնակիցները պատասխանատու են բազմաթիվ հակամարտությունների բորբոքման և տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի խաթարման համար: