Մատչելիության հղումներ

Ուկրաինան վաղը կծանուցի Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը չերկարաձգելու մասին


Ղրիմ - Ռուս-ուկրաինական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան Կերչում, արխիվ
Ղրիմ - Ռուս-ուկրաինական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան Կերչում, արխիվ

Ուկրաինան հայտարարել է, թե վաղը պաշտոնապես կտեղեկացնի Ռուսաստանին, որ չի երկարաձգելու Մոսկվայի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագիրը:

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը այդ մասին տեղեկացնելու է նաև բոլոր համապատասխան կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին:

1997 թվականի մայիսի 31-ին ստորագրված և 1999-ի ապրիլի 1-ին ուժի մեջ մտած պայմանագիրը նախատեսում է տասը տարին մեկ ավտոմատ երկարաձգում, եթե կողմերը քայլեր չձեռնարկեն դրա դադարեցման համար։ 2008-ին կողմերից ոչ մեկը չի հայտարարել այն դադարեցնելու ցանկության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG