Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Գերմանիայի հակահետախուզության պետը


Հանս-Գեորգ Մաասեն, արխիվ
Հանս-Գեորգ Մաասեն, արխիվ

Գերմանիայի իշխող կոալիցիայի ղեկավարները երեքշաբթի երեկոյան, շուրջ երկու ժամ շարունակված դռնփակ հանդիպման արդյունքում, երկրի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենի պաշտոնանկության մասին որոշում են կայացրել:

«Սահմանադրության պահպանության ծառայություն»( BfV) կոչվող գերատեսչության ղեկավարին կասկածում են ծայրահեղ աջ հայացքներ ունեցող քաղաքական գործիչների հետ սերտ շփումների և նրանց նկատմամբ անթաքույցի համակրանքի մեջ:

Մաասենը մի քանի շաբաթ առաջ հանդիպել էր աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարներին, իսկ Հեմնից քաղաքում ծագած բողոքի ակցիաների և բախումների ֆոնին կասկածի տակ էր առել ներգաղթյալների դեմ հարձակումների փաստը: Հանս Գեորգ Մաասենը, սակայն, իրավապահ համակարգից չի հեռացվել և այսուհետ կզբաղեցնի ներքին գործերի նախարարության անվտանգության գծով պետքատուղարի պաշտոնը:

Մաասենի հրաժարականի պահանջով հանդես էին գալիս կառավարության մասը կազմող սոցիալ-դեմոկրատները: Քրիստոնյա-դեմոկրատներն ու Բավարիայում գործող Քրիստոնյա-սոցիալական միության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ շարունակում են վստահել Մաասենին:

«Ես որևէ տեղեկություն չունեմ այն մասին, որ դաշնային կացնլերն այլևս չի վստահում Մաասենին: Որոշիչն այստեղ, սակայն, ոլորտը համակարգող նախարարի վստահությունն է»,- Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այսօր հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG