Պակիստանի դատարանն այսօր որոշել է ազատ արձակել կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա 7-ից 10 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Նավազ Շարիֆին, ինչպես նաև նրա դստերն ու փեսային:
Իսլամաբադի գերագույն դատարանն այս որոշումը կայացրել է Շարիֆի փաստաբանների բողոքարկման հիման վրա:
Նախկին վարչապետը դատապարտվել էր Լոնդոնում թանկարժեք բնակարանի առուվաճառքի անօրինական գործարք իրականացնելու համար: