Մատչելիության հղումներ

Հայաստանում Կոնգոյի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին


Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոնգոյի դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա):

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան, որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության զարգացմանը:

Մադուկան իր հերթին վստահեցրել է, որ լուրջ ջանքեր կներդնի՝ փոխշահավետ գործակցության ներուժն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, նշվել է, որ այն կազմակերպությունների անդամ երկրների միջև փոխգործակցության ընդլայնման լավ հնարավորություն է:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլինի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում հյուրընկալելու Կոնգոյի նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 7-ից 12-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG