Մատչելիության հղումներ

Երկու Կորեաների ղեկավարները պատմական համաձայնություններ են ձեռք բերել


Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի նախագահները համաձայնագրի ստորագրումից հետո, Փհենյան, 19-ը սեպտեմբերի, 2018թ.
Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի նախագահները համաձայնագրի ստորագրումից հետո, Փհենյան, 19-ը սեպտեմբերի, 2018թ.

Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները երկու պետություններին միմյանցից բաժանող դեմարկացիոն գոտում լարվածության թուլացմանն ուղղված համաձայնություն են ձեռք բերել:

Համաձայնագիրը ստորագրվել է Փհենյանում` Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իի այցի ընթացքում:

Բանակցությունների ավարտին ընդունված համատեղ հայտարարության համաձայն, կողմերը պայմանավորվել ենդուրս բերել զինվորական ստորաբաժանումները երկու երկրների միջև գտնվող ապառազմականցված գոտուց: Բացի այդ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պարտավորվել է միջազգային փորձագետների ներկայությամբ ոչնչացնել բալիստիկ հրթիռների արձակման համար նախատեսված բոլոր առանցքային հարթակները և դադարեցնել միջուկային զենքի արտադրությամբ զբաղվող գլխավոր հյուսիսկորեական համալիրի աշխատանքը:

Դա, սակայն, ըստ պաշտոնական Փհենյանի, տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները գնա համարժեք զիջումների:

«Մենք ռազմական համաձայնագիր ենք ստորագրել, որը վերջ կդնի դաժան և ողբերգական հակամարտությանը: Համաձայնել ենք նաև ջանքեր գործադրել՝ Կորեական թերակղզին միջուկային սպառազինությունից զուրկ խաղաղ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG