Մատչելիության հղումներ

«Եթե Լեհաստանում մշտական հիմունքներով ամերիկյան ռազմակայան տեղակայվի, մենք այն կկոչենք Թրամփի անունով». Դուդա


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ

Վարշավան կոչ է անում Միացյալ Նահանգներին մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում, մասնավորաբար, Լեհաստանում: Այդ մասին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

«Ես կոչ եմ անում Ձեզ, պարոն նախագահ, ավելի մեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայել Լեհաստանի տարածքում: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը կապահովի եվրոպական մայրցամաքի այս հատվածի անվտանգությունը», - հայտարարում էր Լեհաստանի նախագահը:

Դուդայի խոսքով՝ Վարշավան ցանկանում է երկրի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան ռազմակայան տեղակայել: «Մենք այն կանվանենք «Ֆորտ Թրամփ», - հայտարարել է Դուդան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG