Մատչելիության հղումներ

Իրանը ողջունում է Իդլիբի շուրջ Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի իշխանությունները ողջունում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների` Սոչիում երկուշաբթի օրը ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց հիմնական նպատակը սիրիական Իդլիբ նահանգում իրադրության հետագա սրումը կանխելն է:

«Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծավալված ակտիվ և պատասխանատու դիվանագիտական ջանքերն ի վերջո պսակվեցին հաջողությամբ` հնարավորություն տալով կանխել պատերազմն Իդլիբում», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Դրա հետ մեկտեղ առկա են ահաբեկչության դեմ պայքարի հստակ պարտավորություններ», - հավելել է իրանական դիվանագիտության ղեկավարը:

Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները ողջունել են նաև Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը և սիրիական ընդդիմությունը:

«Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները ապահովում են շարքային սիրիացիների կյանքի անվտանգությունը: Այժմ պետք է ճանապարհ բացվի դեպի խաղաղության հաստատումը», - նշված է ընդդիմադիր սիրիական բանակցային հանձնաժողովի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG