Մատչելիության հղումներ

«Ил-20-ի կործանման մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է». Շոյգու


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում ռուսական ռազմական հսկողության օդանավի խոցումը կանխամտածված չի եղել: Մոսկվան հայտարարել է, որ մեղավոր է համարում Իսրայելի անխոհեմ գործողությունները, որոնք հանգեցրել են 15 ռուս զինծառայողների մահվան:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իսրայելցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ «ռուսական ինքնաթիռի կործանման և ինքնաթիռի անձնակազմի մահվան մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցում, թեև ասել է, որ իսրայելական կողմը մեղքի իր բաժինն ունի, սակայն ավելի վաղ Միջերկրական ծովի վրա Ил-20-ի կործանումը անվանել է «ողբերգական հանգամանքների շղթա»։

Ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 15 մարդ, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG