Մատչելիության հղումներ

Զեյնալյանի հաղթանակը միայն կամրապնդի վարչապետի դիրքերը․ Սարգսյան


«Լույս» դաշինքի քարոզարշավը «Քանաքեռ-Զեյթունում», 18-ը սեպտեմբերի, 2018 թ․

«Լույս» դաշինքը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավն անցկացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Օրն ամփոփող հանրահավաքում դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին, առանձնացրեց իրենց ծրագրերը՝ նշելով, որ դրանք ունեն իրականացման կոնկրետ ժամկետներ:

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը («Ելք») ասաց, թե իրենք «հզոր թիմով» են մասնակցության ընտրություններին և միայն հաղթանակ են ակնկալում:

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց, թե մրցակից քաղաքական ուժերը հակաքարոզչություն են իրականացնում, և հորդորեց դադարեցնել դա:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ այն խոսակցություններին, թե «Լույս» դաշինքի հաղթանակը կնշանակի, որ վարչապետը թուլացրել է իր դիրքերը: Նա նշեց, որ դա բնավ այդպես չէ՝ հավելելով, որ պետք է պահպանել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:

Սարգսյանը, մասնավորապես, ասաց․ - «Արտակ Զեյնալյանը, Արդարադատության նախարարի պաշտոնում աշխատելով, իր անբասիր վարքով, արդարամտությամբ, իր ներկայությամբ ուժեղացրել է վարչապետի դիրքերը: Վստահեցնում եմ ձեզ, որ Երևանի քաղաքապետ դառնալու դեպքում է՛լ ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը: Արտակ Զեյնալյանը Երևանի քաղաքապետ է առաջադրվում, ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետին դեմ մարդ․․․ Սիրելի ժողովուրդ, երբ որ հաղթում է Արտակ Զեյնալյանը, թե՛ աշխարհի համար, թե՛ քաղաքական դաշտի մնացած բոլոր ներկայացուցիչների ու հանրության համար ակնհայտ է դառնում, որ ընտրություններն արդար են: Մարդիկ ասում են, որ իշխանությունը ադմինիստրատիվ ռեսուրս չի օգտագործել, իր ունեցած հնարավորությունները չի օգտագործել, վարչապետը իր վարկանիշը չի օգտագործել իր թիմակցին հաղթեցնելու համար: Իսկ սա լրացուցիչ մեծ քանակությամբ բոնուսներ է․ բոնուսներ են Եվրամիությունից, բոնուսներ են Արևմուտքից նյութական աջակցության առումով, ժողովրդավարության առումով: Սա բոնուս է նաև, իմ խորին համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առումով: Որովհետև էս պարագայում ներքաղաքական մասնակիցները՝ կուսակցությունները կհամոզվեն, որ կարելի է էդ խորհրդարանը ցրել, որ էդ խորհրդարանը ցրելուց հետո կարելի է մասնակցել արդար ընտրությունների ու հասնել արդյունքի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG