Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ուժերից միակն է, որ Երևանցու սեղանին է դնում կոնկրետ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրեր․ Զոհրաբյան


ԲՀԿ-ի քարոզարշավը Աջափնյակում, 18-ը սեպտեբերի, 2018 թ․
ԲՀԿ-ի քարոզարշավը Աջափնյակում, 18-ը սեպտեբերի, 2018 թ․

«Բարգավաճ Հայաստանն» այն միակ ուժն է, որ Երևանցու սեղանին է դնում կոնկրետ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրեր, և հենց դրանով է ԲՀԿ-ն տարբերվելու մասնակից մյուս ուժերից:

Այսօր Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, դիմելով «Աջափնյակի» բնակիչներին, այս մասին հայտարարեց քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ ծրագրերն իրականացվելու են էկոլոգիական տրանսպորտի համակարգի ստեղծման, աղբահավաքման ու վերամշակման կազմակերպման, աղաքի բարեկարգման, Երևանի պատմամշակութային դիմագծի վերականգնման ու զարգացման և մի շարք այլ ոլորտներում:

«Եթե ձեր քվեն չտաք այդ ուժին, այդ խնդիրները չեն լուծվի»,- ասաց Զոհրաբյանն ու շարունակեց․ «Այս ընտրությունը սևի ու սպիտակի, հայրենասերի և դավաճանի ընտրություն չէ, այլ ընտրություն է՝ գործի և խոսքի միջև: Երևանի խնդիրները «դուխով» չեն լուծվելու, այլ կոնկրետ ծրագրերով: Մենք հենց դրանով ենք տարբերվում մնացած ուժերից, որոնց հանդեպ մեծագույն հարգանք ունենք»:

Զոհրաբյանը նաև ասաց՝ Երևանը «գաստրոլյորների» քաղաք չէ, որոնք ցանկանում են մայրաքաղաքը վերածել «Երևան փրըդաքշընի»: «Սա կլոունադայի տեղ չէ, ոչ էլ բիզնես պրոյեկտ», ասաց Զոհրաբյանը, հավելեով՝ այդպես քաղաքին վեաբերվում էին հանրապետականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG