Մատչելիության հղումներ

Walmart-ը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները


Ամերիկյան Walmart առևտրային ցանցը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները, որոնց դեմ բողոք էին ներկայացրել բալթյան երկրները: Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանում Լատվիան ներկայացնող պատգամավոր Ինեսե Վայդերեն:

Շաբաթներ առաջ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանություններն առևտրային ցանցին կոչ էին արել վաճառքից հանել Խորհրդային իշխանության խորհրդանիշերի պատկերմամբ շապիկներն ու մյուս ապրանքները: Մայիսին էլ Adidas-ն է ստիպված եղել չեղարկել ԽՍՀՄ խորհրդանիշներով կարմիր շապիկների արտադրությունը:

Բալթյան երկրները ԽՍՀՄ-ում կազմում եղած ժամանակահատվածը՝ 1940-1991 թվականները համարում են օկուպացիայի շրջան, Ռուսաստանը, սակայն, համաձայն չէ այդ պնդումների հետ: Լիտվայի և Լատվիայի օրենսդրությունն արգելում է հրապարակային միջոցառումների ժամանակ ԽՍՀՄ խորհրդանիշերի կիրառումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG