Մատչելիության հղումներ

Եգիպտոսի մայրաքաղաքում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման չորսամյա աշխատանքները:


Կահիրե, արխիվ
Կահիրե, արխիվ

«Վերականգնված գերեզմանոցը արտացոլում է Կահիրեում հայկական համայնքի պատմությունը, հայերի մշակութային և կրոնական ժառանգությունը»-, գրում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ նշելով, որ հողատարածքը հայ համայնքին էր հատկացվել դեռևս 1924 թվականին:

«Կային ժամանակներ, երբ այս վայրը բարձիթողի վիճակում էր, սակայն վերականգնման նախագիծը դարձավ խոշոր նախաձեռնություն և մեզ հաջողվեց վերականգնել այդ վայրի նախնական տեսքը»,- գործակալության հետ զրուցում պատմել է աշխատանքները համակարգող հնեաբան Նաիրի Համփիկյանը: Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գերեզմանաքարեր, որոնց թվագրումը հասնում է մինչև 1830-ական թվականները:

«Ռոյթերզը» նշում է, որ հայերը Եգիպտոսում սկսել են հաստատվել դեռևս 10-12-րդ դարերից: 1844 թվականին Եգիպտոսը ավելի քան չորս տասնամյակ ղեկավարած Մուհամեդ Ալի Փաշան հայերին էր հանձնել առանձին հողակտոր, որը հայտնի է որպես հին իսլամական Կահիրե: Եգիպտոսում հայերի թիվը ներկայումս կազմում է մոտ 300 հազար:

1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների մի մասը, որոնք հասան Եգիպտոս, հաստատվել են հիմնականում կոսմոպոլիտ քաղաքներում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում, որտեղ բնակվում էին նաև իտալացիներ ու հույներ, նաև գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG