Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր է սահմանել, Պեկինը սպառնում է պատասխանով


Սպիտակ տունը հայտնում է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ին: Վաշինգտոնը, միևնույն ժամանակ, երկխոսելու պատրաստակամություն է հայտնում:

«Ես ուզում եմ ասել, որ մենք Չինաստանի հետ բանակցային սեղանի շուրջ կնստենք ցանկացած ժամանակ, հենց նրանք որոշեն, որ պատրաստ են լուրջ խոսակցության` ազատ առևտրի, սակագների նվազեցման, բաց շուկայի շուրջ, որպեսզի թույլ տրվի աշխարհի ամենամրցունակ տնտեսությանը՝ մեր տնտեսությանը, ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ներմուծել Չինաստան»,- հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդրոուն

Պեկինը մտադիր է անպատասխան չթողնել Վաշինտոնի քայլերը: «Չինաստանն այլ ընտրություն չունի, քան պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, որպեսզի պաշտպանի և՛ մեր օրինական շահերն ու իրավունքները, և՛ համաշխարհային ազատ առևտուրը: ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը նոր անորոշություն են մտցրել երկրների միջև բանակցություններում»,- ասվում է Չինաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG