Մատչելիության հղումներ

Ռուս այլախոհ արվեստագետը ամենայն հավանականությամբ թունավորվել է․ գերմանացի բժիշկներ


Գերմանիա - Պյոտր Վերզիլովին Բեռլինի օդանավակայանից տեղափոխում են հիվանդանոց, 15-ը սեպտեմբերի, 2018թ․
Գերմանիա - Պյոտր Վերզիլովին Բեռլինի օդանավակայանից տեղափոխում են հիվանդանոց, 15-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսական այլախոհական «Վոյնա» արտ խմբի անդամ, Pussy Riot փանք ռոք խմբի ոչ պաշտոնական խոսնակ Պյոտր Վերզիլովը ամենայն հավանականությամբ թունավորվել է: Նման եզրակացության են եկել բեռլինյան կլինիկայի բժիշկները, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Մասնագետների խոսքով՝ Վերզիլովի դեմ կիրառվել է նյարդային համակարգի վրա ազդող նյութ, որը առայժմ հայտնի չէ: Բժիշկները հավելել են, որ Բեռլինի կլինիկաներից մեկում գտնվող ակտիվիստի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ինտենսիվ բժշկական օգնության կարիք ունի:

Վերզիլովը Մոսկվայում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել սեպտեմբերի 11-ին՝ նրա մոտ ի հայտ են եկել տեսողության, խոսելու և տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ: Դա տեղի է ունեցել դատական լսումներից հետո, որոնց ընթացքում քննվում էր նրա ընկերուհու՝ Վերոնիկա Նիկուլշինայի գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG