Երեկ կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Իրանի կենտրոնական շրջաններից մեկում, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ուղևորատար ավտոբուսը մայրուղում բախվել է բենզատար մեքենային, ինչի հետևանքով կրակ է բռնկվել:
Իրանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ավտոբուսը Թեհրանից Քերման էր մեկնում: Ավտովթարը տեղի է ունեցել Քաշան և Նաթանզ քաղաքների միջև: