Մատչելիության հղումներ

Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկը կդառնա ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան


SpaceX ընկերության հրթիռը
SpaceX ընկերության հրթիռը

Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկը կդառնա ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, ով տիեզերք կմեկնի SpaceX տիեզերական ընկերության հրթիռով: Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում:

Թռիչքը նախատեսված է 2023 թվականին: Արշավի ժամանակ, որը կտևի մեկ շաբաթ, հրթիռը մոտենալու է Լուսնին մինչև 200 կիլոմետր տարածության վրա, ինչից հետո վերադառնալու է Երկիր:

Գումարը, որը ճապոնացի մեծահարուստը վճարելու է Լուսին մեկնելու համար, Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը չի բացահայտում:

Տիեզերքի հետազոտության ամբողջ պատմության ընթացքում Լուսին են մեկնել ընդամենը 24 հոգի: SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը դեպի Լուսին զբոսաշրջային չվերթների բացման մասին հայտարարել է 2017 թվականի փետրվարին: Ակնկալվում էր, որ Լուսնի շուրջ առաջին թռիչքը տեղի կունենա 2018 թվականին, սակայն այն հետաձգվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG