Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 19-20-ը հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Վաղը երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է, սեպտեմբերի 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Սեպտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: