«Մեր այոն այո է, իսկ ոչը՝ ոչ: Եվ մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, շողոքորթությանը, կեղծավորությանը, ստին, կեղծիքին: Եվ մենք այո ենք ասել քաղաքացուն, մենք այո ենք ասել այս սերնդին, այս երեխաներին ու նրանց ապագային: Մենք այո ենք ասել մեր սրբազան նահատակներին, և մենք նրանց գերեզմանների առաջ կանգնած ենք ասել, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր, երջանիկ: Ազատ, հզոր, երջանիկ»․ - բազմամարդ հանրահավաքի բուռն ծափողջույնների ներքո կրկնեց վարչապետը:
Իր կրակոտ ելույթը Նիկոլ Փաշինյանը եզրափակեց այսպես․ - «Այս երեխաները արդեն իսկ հաղթել են, և այս երեխաների հաղթանակը որևէ մեկը չի համարձակվի փորձ անգամ անել խլելու նրանց ձեռքերից: Կրկնում եմ՝ ով որ այդպիսի փորձ անի, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, այլև պատերով կտանք: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայության մայրաքաղաք Երևանը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»: