Մատչելիության հղումներ

Աթենքում անարխիստները հարձակվել են Իրանի դեսպանատան վրա


Հունաստանում անարխիստները կոտրել են Իրանի դեսպանատան պատուհանները, Աթենք, 17 սեպտեմբերի, 2018թ.
Հունաստանում անարխիստները կոտրել են Իրանի դեսպանատան պատուհանները, Աթենք, 17 սեպտեմբերի, 2018թ.

Մի խումբ հույն անարխիստներ այսօր հարձակվել են Աթենքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա, այդպես բողոք հայտնելով քրդերի նկատմամբ Թեհրանի վարած քաղաքականության դեմ:

Ոստիկանները հայտնել են, որ մետաղյա ձողերով զինված մեկ տասնյակ անարխիստներ վաղ առավոտյան ջարդել են դեսպանատան սպասասրահի պատուհանները և կարմիր ներկ են լցրել բակում: Միջադեպի ընթացքում մարդիկ չեն տուժել:

«Ռուբիկոն» անվամբ հունական անարխիստական խմբավորումը համացանցում տեղադրել է հաղորդագրություն, որի համաձայն, հարձակումն իրագործվել է «Իրանի քրդերին համերաշխություն հայտնելու նպատակով»:

Այդ խմբավորումն անցած տարիներին մի շարք նմանօրինակ գրոհներ է իրականացրել, որպես թիրախ ընտրելով դեսպանատներ, ընկերություններ և հանրային շենքեր:

Իրանում քրդական փոքրամասնությունը բնակվում է երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջաններում:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, Իրանում քրդերը կառավարության կողմից հալածանքների են ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG