Մատչելիության հղումներ

«Մանգհուտ» ավերիչ մրրիկը հասել է Չինաստան


«Մանգհուտ» մրրիկը պատուհասել է Չինաստանի Գուանջոն նահանգը, 16-ը սեպտեմբերի, 2018թ.
«Մանգհուտ» մրրիկը պատուհասել է Չինաստանի Գուանջոն նահանգը, 16-ը սեպտեմբերի, 2018թ.

Չինաստանի հարավում գտնվող Գուանջոնի նահանգում ավելի քան 2 միլիոն 400 հազար բնակիչ է տարհանվել այն բանից հետո, երբ արտակարգ իրավիճակների կառույցները նախազգուշացրել են «Մանգհուտ» մրրիկի մոտենալու մասին:

«Մանգհուտն» արդեն հարվածել է Ֆիլիպիններին և Հոնկոնգին, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Հոնկոնգի պաշտոնյաների փոխանցմամբ, «ավերիչ մրրիկը լուրջ վնաս է հասցրել, ավելի քան 300 մարդ վիրավորվել է»:

Ֆիլիպինների հյուսիս հասած քամու արագաթյունը կազմել է ժամում 205 կիլոմետր:

Մրրիկից առաջացած սողանքների, հեղեղումների և շենքերի փլուզման հետևանքով սեպտեմբերի 16-ի դրությամբ զոհվել է առնվազն 64 մարդ, առնվազն 43 մարդ համարվում է անհետ կորած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG