Մատչելիության հղումներ

Սիրիայում 2011֊ից ի վեր առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում


Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների ընտրողները վերջին ավելի քան վեց տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

40,000 թեկնածուներ մրցում են տեղական վարչակազմերում շուրջ 18,500 տեղերի համար, հաղորդում է SANA գործակալությունը:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունները տեսանյութեր են հրապարակել մայրաքաղաք Դամասկոսում, Տարտուսում և Լաթաքիայում, ինչպես նաև Դեյր Զորում տեղի ունեցած քվեարկության ընթացի մասին:

Նախագահ Բաշար Ասադի կառավարությունը վերջին ամիսներին Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ տարածքային լուրջ հաջողությունների է հասել՝ վերականգնելով հսկողությունը Սիրիայի տարածքի երկու երրորդի նկատմամբ։

Վերջին անգամ Սիրիայում կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ընտրություններ են տեղի ունեցել 2011 թվականի դեկտեմբերին՝ յոթամյա քաղաքացիական պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի ամիս առաջ:

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականին, 2014 թվականին էլ նախագահական ընտրություններ, որի արդյունքներով հերթական անգամ 7 տարով նախագահ դարձավ Բաշար Ասադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG