Մատչելիության հղումներ

Ամիսներ տևած բանակցություններից հետո Իրաքի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել


Իրաքի խորհրդարանը սեպտեմբերի 15-ին նոր խոսնակ է ընտրել՝ իրանամետ սուննի պատգամավոր Մուհամեդ ալ-Հալբոուսիին:

Ամիսներ տևած լարված բանակցությունների արդյունքում երկիրը մոտ է նոր կառավարություն կազմելուն:

37-ամյա Հալբոուսիի թեկնածությանը կողմ է քվեարկել կառավարամետ և շիա ուժերից կազմված դաշինքը: Հալբոուսին կդառնա Իրաքի պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ խոսնակը:

Մայիսի 12-ին Իրաքում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ երկրի տարած հաղթանակից հետո: Ամենաշատ ձայները հավաքել է շիա քարոզիչ Մուքթադա ալ-Սադրի գլխավորած ուժը:

Խորհրդարանականները ի սկզբանե պայմանավորվել են քաղաքական հավասարակաշռությունը պահպանելու համար խորհրդարանի խոսնակի աթոռը փոխանցել սուննիներին, վարչապետինը՝ շիաներին, իսկ նախագահինը՝ քրդերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG