Մատչելիության հղումներ

Ռուս Ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հարաբերությունները Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ


Թուրքիա ֊֊ Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի (ձախից) և Հունաստանի Ուղղափառ Էկումենիկ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հանդիպումը Ստամբուլում, 31֊ը օգոստոսի, 2018թ.

Ռուս Ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ այսուհետ հրաժարվում է մասնակցել է Կոստանդնուպոլսի Էկումենիկ պատրիարքության հովանու ներքո անցկացվող միջոցառումներին՝ էլ ավելի խորացնելով քրիստոնեության ուղղափառ ուղղության մեջ ծագած վեճը, որը սկիզբ է առել Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատվելու ուղղությամբ ուկրաինական եկեղեցու ձեռնարկած քայլերի պատճառով։

Անցած շաբաթ Ստամբուլում գործող Էկումենիկ պատրիարքությունը երկու արքեպիսկոպոսների էր գործուղել Ուկրաինա, ինչը Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից ընդունվել էր որպես Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու անկախացման ջանքերին ցուցաբերվող աջակցություն։

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը խստորեն քննադատել է «հավասարների մեջ առաջինը ճանաչվող» Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս I֊ինի այդ քայլը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG