Մատչելիության հղումներ

Զաևը կոչ է անում մակեդոնացիներին ընդունել երկրի անվանափոխությունը


Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ իր երկրի քաղաքացիները կա՛մ պետք է ընդունեն երկրի նոր անվանումը, կա՛մ պատրաստվեն ապագայում ապրել «անկայուն» և «մեկուսացված» երկրում։ «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում Զաևը մակեդոնացիներին կոչ է արել սեպտեմբերի 30֊ին անցկացվելիք հանրաքվեում քվեարկել երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու օգտին։

Հանրաքվեն անցկացվում է Մակեդոնիայի անվանման շուրջ հարևան Հունաստանի հետ երկարատև բանակցություններից հետո։ Սկոպյեի և Աթենքի միջև այս վեճը ծագել է 1991 թվականից, երբ Մակեդոնիան անկախություն հռչակեց Հարավսլավիայից։ Աթենքը պնդում է, որ Մակեդոնիա անվանումը տարածքային պահանջներ է ենթադրում Հունաստանի հյուսիսի համանուն շրջանի նկատմամբ։ Հունաստանի պահանջով Մակեդոնիան ՄԱԿ֊ի կազմում ընդգրկվել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությւոն անվանմամբ։

Նույն պատճառներից ելնելով ԵՄ և ՆԱՏՕ֊ի անդամ հանդիսացող Հունաստանը նաև արգելափակել է Մակեդոնիայի անդամակցությունը այդ կազմակերպություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG