Մատչելիության հղումներ

Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, արխիվ

Մեկօրյա աշխատանքային այցով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ երկու երկրների ղեկավարները առանձնազրույց են ունեցել, քննարկել են երկկողմ հարաբերությունները, ընդգծել համատեղ նախագծերի կարևորությունը:

Էրդողանը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է հեծելազորի շքերթին՝ նվիրված թուրքական Կովկասյան բանակին, մասնավորապես՝ 1918 թվականի «Բաքվի ազատագրմանը բոլշևիկներից և դաշնակներից»:

100 տարի առաջ սեպտեմբերյան այս օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած՝ օսմանյան և ադրբեջանական զորքերի մասնակցությամբ։ Տարբեր տվյալներով՝ այդ օրերին զոհվել է 9 հազարից մինչև 30 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG