Մատչելիության հղումներ

Մերկել․ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը նախկին ԽՍՀՄ երկրներում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում, 24-ը օգոստոսի, 2018թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում, 24-ը օգոստոսի, 2018թ․

Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը նախկին ԽՍՀՄ շատ հանրապետություններում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով լիտվական Ռուկլա քաղաքում գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը:

«Մենք տեսնում ենք, որ, ըստ էության, գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք չեն անդամակցում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, բախվում են Ռուսաստանի հրահրած ներքին հակամարտություններին», - Deutsche Welle-ի փոխանցմամբ` հայտարարել է կանցլերը, ով օգոստոսի վերջին պաշտոնական այցեր էր կատարել Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:

Մերկելի խոսքով՝ այսօր հետխորհրդային երկրները զբաղված են «իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ Ռուսաստանը կա՛մ բաժանել է նրանց տարածքները, կա՛մ այնտեղ հակամարտություն է հրահրել»: Որպես օրինակ Գերմանիայի կանցլերը նշել է իրավիճակը Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG