Մատչելիության հղումներ

Փոմփեոն Ռուսաստանին մեղադրում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սաբոտաժի մեջ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Մոսկվային մեղադրել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների ռեժիմը ակտիվ սաբոտաժի ենթարկելու մեջ:

«Ռուսաստանը ակտիվորեն փորձել է հակազդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, ՄԱԿ-ի կոմիտեի աշխատանքին, որը գնահատում է պատժամիջոցների ռեժիմի իրականացումը», - հայտարարել է Փոմփեոն Պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի պատժամիջոցների հարցերով հանձնաժողովը «կհրապարակի օրիգինալ փաստաթուղթը, որում հստակ երևում են այն գործողությունները, որոնք վերաբերում են պատժամիջոցներին և դրանց խախտմանը»:

Փոմփեոն միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը լիովին հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: Պետքարտուղարի խոսքով՝ պատժամիջոցները «նախագահ Թրամփի գլխավոր փաստարկն է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված իր ջանքերում»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտմբերի 17-ին արտահերթ նիստ կանցկացնի, որի օրակարգում պատժամիջոցների հարցերով հանձնաժողովի զեկույցն է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ Փհենյանը չի դադարեցրել իր հրթիռա-միջուկային ծրագիրը, բացի այդ, Հյուսիսային Կորեան խախտում է արտահանման նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG