Մատչելիության հղումներ

Մերկել․ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը շատ կարևոր հարց է Եվրոպայի համար


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելուն:

Երեկ Վիլնյուսում ելույթ ունենալով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարների հետ հանդիպմանը՝ Մերկելը հայտարարել է, թե քանի դեռ Մինսկի համաձայնությունների իրականացման հարցում չկա էական առաջընթաց, չի կարելի խոսել պատժամիջոցների չեղարկման մասին:

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը շատ կարևոր հարց է Եվրոպայի համար: Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես ընդգծել է Մերկելը, ցույց տվեցին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի պաշտպանության հարցերին:

Եվրամիությունը անցած հինգշաբթի երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայի ինքնիշխանության խախտման հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG