Մատչելիության հղումներ

Բարսեղ Բեգլարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ նախաքննության․ Գլխավոր դատախազություն


«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյան, արխիվ
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյան, արխիվ

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը թերի է կատարվել, և լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով ուղարկվել է լրացուցիչ նախաքննության, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից համարվող Բեգլարյանը մեղադրվում է բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության մեջ, ինչի հետևանքով տուժել է նրա որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը։

Գործով տուժող ճանաչված Արման Մկրտումյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ իր բնակարանը տարիներ առաջ գրավ է դրել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի մարդկանց կողմից իր դեմ կիրառված բռնությունից հետո։

Նախաքննական մարմնի հաղորդմամբ, Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից դեռ 2015-ին կատարվել էր խոշոր չափերի գույքի հափշտակություն։ Բեգլարյանները այդ հանցագործության մեջ մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել պատճառված գույքային վնասը։ Բարսեղ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG