Մատչելիության հղումներ

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների երկրորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ Փհենյանում


Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպումը Փհանմունջոնում, 27-ը ապրիլի, 2018 թ․

Հյուսիսային և Հարավային Կորեաները երկու երկրների միջսահմանային առաջին մշտական կապի գրասենյակն են բացել, որը կողմերին հնարավորություն կտա՝ ուղղակի խորհրդակցություններ անցկացնել «ներկորեական հարաբերությունների բարելավմանը, խաղաղությանը և բարեկեցությանը վերաբերող հարցերի շուրջ»: Սեուլը մտադիր է գրասենյակն օգտագործել նաև Փհենյանի միջուկային ծրագրի քննարկումների համար:

Այս տարվա ապրիլին երկու Կորեաների առաջնորդները հայտարարել էին, թե մտադիր են խաղաղության պայմանագիր ստորագրել, որը պաշտոնապես վերջ կդնի երկու երկրների միջև հակամարտությանը: Բացի այդ՝ Փհենյանն ու Սեուլը հայտարարել են Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու մտադրության մասին:

Հյուսիսային և Հարավային Կորեաների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ շաբաթ Փհենյանում: Նախորդը հանդիպումը հարավում էր կայացել: Կիմ Չեն Ունը դարձավ առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը 1953 թվականից ի վեր այցելել է Հարավային Կորեա:

Իր հերթին՝ Մուն Ջե Ինը կդառնա առաջին հարավկորեացի ղեկավարը, որը պաշտոնապես կայցելի Փհենյան վերջին՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Նրա այցը նախատեսված է սեպտեմբերի 18-ին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG