Մատչելիության հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարարը Ադրբեջանում «զգում է ինչպես տանը»


Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ

Ուրբաթ օրը Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին:

Կողմերը քննարկել են ռազմական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

«Երկու երկրները շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ, որոնք կարևոր են տարածաշրջանային և միջազգային անվտանգության տեսանկյունից», - Մամեդովի խոսքերն է մեջբերում «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ի պատասխան՝ իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, թե «բազմիցս այցելել է Ադրբեջան և իրեն այդտեղ զգում է ինչպես տանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG