Մատչելիության հղումներ

Հարություն Մարությանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն


Հարություն Մարության

Այսօր կայացած ընտրությունների արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը: Նա հանդիսանում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող:

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

ՀՑԹԻ-ն նախկինում ղեկավարել է պատմաբան Հայկ Դեմոյանը: Վերջինս մեկ տարի առաջ տևական ժամանակով մեկնել էր Հայաստանից՝ Հարվարդի համալսարան, գիտական գործուղման: Վերադարձել էր 2018-ի հունիսին, հավակնելով կրկին ստանձնել ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը:

Այս տարվա հունիսի 26-ին, լրագրողների հետ զրուցում, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հիմնադրամ դարձնելու մասին: Նշանակվել էր նաև հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար, որը պետք է ղեկավարեր թանգարան-ինստիտուտը՝ մինչև նոր տնօրենի ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG