Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ևս 1 միլիարդ եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային


Ուկրաինայի և Եվրամիության դրոշները, արխիվ
Ուկրաինայի և Եվրամիության դրոշները, արխիվ

Ուկրաինան ուրբաթ օրը Եվրամիության հետ վարկային համաձայնագիր է կնքել, համաձայն որի՝ Կիևին 1 միլիարդ եվրոյի միկրոֆինանսական օգնություն կհատկացվի:

Սա արդեն չորրորդ համաձայնագիրն է 2014 թվականից ի վեր: Վերջին 4 տարվա ընթացքում Ուկրաինան Եվրամիությունից ընդհանուր առմամբ մոտ 3 միլիարդ եվրոյի աջակցություն է ստացել, որն ուղղվել է միկրոտնտեսական կայունության պահպանմանը:

Եվրոպական միության խորհուրդը Ուկրաինային տրամադրվող հերթական օգնությունը հաստատել է դեռևս հունիսին: Որպես պայման նշվում է անկախ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG