Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի հետ երկարատև վեճը կարգավորելու ցանկացած համաձայնություն պետք է ներառի Եվրամիությանը անդամակցելու երաշխիք:
«Եթե մենք երբևէ համաձայնություն ձեռք բերենք [Կոսովոյի հետ], Սերբիան պետք է հստակ երաշխիքներ ստանա, որ 2025 թվականին կդառնա Եվրամիության անդամ պետություն», - ասել է Վուչիչը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Եվրամիությունը հայտարարել է, որ Սերբիայի և նրա նախկին նահանգի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորումը կարևորագույն պայման է ԵՄ-ին երկու երկրների անդամակցելու համար: