Եվրամիության՝ Լյուսքեմբուրգում գտնվող դատարանը մերժել է ռուսական մի քանի ընկերությունների հայցը, որը պահանջում էր չեղարկել Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Սահմանափակումները վերացնելու հարցով, մասնավորապես, դատարան էին դիմել «Գազպրոմնեֆտը», «Ալմազ-Անթեյը», «Ռոսնեֆտը», «Սբերբանկն» ու «ՎՏԲ բանկը»:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Եվրամիության գործադիր մարմինը բավարար չափով հիմքեր է տրամադրել՝ պատժամիջոցները ուժի մեջ թողնելու համար: