Մատչելիության հղումներ

Բրիտանական, իտալական և գերմանական օդանավերը վարժանքներ են սկսել Արևելյան Եվրոպայում


Բրիտանական Eurofighter Typhoon ռազմական օդանավը Ռումինիայի ավիաբազայում, արխիվ
Բրիտանական Eurofighter Typhoon ռազմական օդանավը Ռումինիայի ավիաբազայում, արխիվ

Բրիտանական, իտալական, գերմանական օդանավերը երեկ վարժանքներ են սկսել Արևելյան Եվրոպայում, որոնց նպատակն է կանխել Ռուսաստանի հնարավոր ներխուժումը դաշինքի օդային տարածք:

Վարժանքներն անցկացվել են Սիրիայի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող լարվածության և այս օրերին Ռուսաստանի արևելքում անցկացվող լայնածավալ զորավարժությունների ֆոնին:

«Իրավիճակը արմատապես փոխվել է, և հիմա Ռուսաստանի ակտիվությունը ստիպում է մեզ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հավաստիանալու, որ մեր օդային տարածքը իսկապես պաշտպանված է», - հայտարարել է վարժանքների մասնակից, իսպանացի գեներալ Ռուբեն Գարսիան:

Հոկտեմբերին էլ ՆԱՏՕ-ն Նորվեգիայում ռազմավարական վարժանքներ կանցկացնի՝ բոլոր զինատեսակների, 40 հազար զինվորականների մասնակցությամբ, որոնց նպատակն է ստուգել՝ պատրա՞ստ է արդյոք դաշինքը դիմակայել նոր մարտահրավերներին, այդ թվում՝ «հիբրիդային պատերազմին ու քարոզչությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG